Զանգահարեք Հիմա

+374 91 52 28 82

Աշխատանքային օրեր

Երկ-Շաբաթ: 9:00 - 5:00 Կիր: փակ է

«Աքսիոմեդ»-ից մարդիկ հեռանում են լիովին բուժված

 

«Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնն իր գործունեությամբ հասցրել է նվաճել հեղինակություն և գրանցել հաջողություններ: Մասնավորապես՝ ասվածը վերաբերում է
հենաշարժողական համակարգի գործառույթային վերականգնողական բուժման ժամանակակից բոլոր մեթոդերին, հատկապես կինեզիոթերապիային: Բուժման այս մեթոդը դարձել է կենտրոնի հիմանական ուղղություններից մեկը:  Այստեղ այցելած բազմաթիվ հիվանդներ  համոզվել են, որ կարելի է անգամ վիրահատության չդիմել, այլ՝ հիվանդությունը բուժել կիեզիոթերապիայի օգնությամբ և ստանալ հրաշալի արդյունք:  Մինչ օրս այս եղանակով բուժման կուրս են անցել  հենաշարժողական համակարգի տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ և հեռացել են լիովին բուժված:

Ներկայում մեզանում  բավականաչափ անտեսված է այս հանգամանքը, որ հետվիրահատական շրջանում պետք է վերականգնողական բուժման փուլ անցնել,  ինչի արդյունքում շատ ու շատ հիվանդներ մինչև 6 ամիս հենակներով են տեղաշարժվում, ունենում  տարբեր  խնդիրներ, որից տուժում է թե՛ իրենց, թե՛ հարազատների կյանքի որակը: Մինչդեռ հնարավոր է խուսափել այս խնդիրներից՝ սահմանելոբ հետվիրահատական վերականգողական արդյունավետ ու ճիշտ ընտրված բուժում սահմանելով: Կինեզիոթերապիան հենց այդ ճիշտ ընտրված բուժական միջամտությունն է: