Զանգահարեք Հիմա

+374 91 52 28 82

Աշխատանքային օրեր

Երկ-Շաբաթ: 9:00 - 5:00 Կիր: փակ է

“Աքսիոմեդ” բժշկական կենտրոնում Դուք կազատվեք ավելորդ քաշից

 

Բիոիմպեդանսոմետրիան նորագույն հետազոտություն է, որով որոշվում է մարմնի բաղադրությունը և, ըստ
այդմ, տեղի է ունենում մարմնի քաշի շտկում` նյութափոխանակության կարգավորման միջոցով:
Հետազոտության միջոցով մարդը լիարժեք պատկեր է ստանում օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության մասին, գնահատում սեփական առողջական վիճակը և, հարկ եղած դեպքում,կարողանում շտկել այն: Բիոիմպեդանսոմետրիա իրականացնող անալիզատորի  աշխատանքի հիմքում ընկած է էլեկտրական ալիքների անցողականությունը մարմնի հյուսվածքների միջով: Այն  հատուկ ծրագրի շնորհիվ, հստակորեն որոշում է ոչ միայն մարմնի քաշը, այլև մարդու մարմնի բաղադրությունը`ջրի, ճարպային, մկանային շերտի, հեղուկների քանակը, ինչպես նաև օրգանիզմի ոսկրային զանգվածը: Ուշագրավն այն է, որ սարքը, ելնելով օրգանիզմի վերոնշյալ տվյալներից, որոշում է օրգանիզմի իրական կենսաբանական տարիքը:

Տեսնել ավելին