Բարի գալուստ Աքսիոմեդ
Ժամանակակից տեխնոլոգիաները որքան որ սրընթաց են դարձրել մեր կյանքն արտաքին միջավայրում, այդքան էլ մենք նստակյաց ենք դարձել մեր աշխատատեղերում և բնակարաններում։
Շատերս գիտենք, որ շարժման և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեֆիցիտն իր հետքն է թողնում յուրաքանչյուրիս օրգանիզմի, հատկապես՝ հենաշարժողական համակարգի վրա, և դժվարացնում դարիս սրընթացության պատճառով հաճախակիացող վնասվածքների բուժումը։
Սակայն քչերին է հայտնի, որ դրանց առաջացումը հաճախ պայմանավորվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, հետևաբար, խոսքն անպայման պետք է գնա համալիր ախտորոշման և բուժման կիրառման մասին։
Ցանկացած պացիենտի առողջական խնդիրների ախտորոշման և թերապիայի հենց այդ մոտեցումներն է որդեգրել Axiomed վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության համալիրը՝ մատուցելով հետևյալ ծառայությունները՝