Մի փոքր անդրադառնանք Axiom DRX 9000C տրակցիոն սեղանին: Նախ ասենք որ ողնաշարային խնդիրների բուժման տրակցիոն մեթոդը, այսինքն ձգման միջոցով բուժումը թրևս ամենահինն է և այն կիրառվել է բոլոր ժամանակներում, իհարկե ենթարկվելով զանազան նորարարական փոփոխությունների: Ներկայումս այն լայնորոն կիրառվում է ամբողջ աշխարհում: Գոյություն ունեն շատ տարբեր տրակցիոն սեղաններ՝ մեխանիկակն, էլեկտրոնանին, համակարգչային և այլն, սակայն այդ ստվար բազմության մեջ իր ուրույն տեղն է գրավում Axiom DRX 9000C մեքենան, որը նախագծվել և կառուցվել է ԱՄՆ առաջատար մասնագետների և NASA -ի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մեքենայի աշխատանքի արդյունավետությունը կայանում է նրանում, որ շնորհիվ մանրակրկիտ կազմված աշխատանքային համակարգչային ծրագրի այն կարողանում է հնարավորինս փոքր տրակցիոն ուժի կիրառմամբ ստանալ առավելագույն տրակցիոն էֆեկտ, ընդ որում ազդելով ոչ թե ամբողջ ողնաշարի այլ կենկրետ նախանշված սեգմենտի վրա: Նշեմ, որ այս մեքենայի արդյունավետությունը հասնում է 86%-ի, ինչը ողնաշարային խնդիրների բուժման բնագավառում հանդիսանում է խիստ բարձր ցուցանիշ: Համեմատության համար ասեմ, որ վիրահատական բուժման արդյունավետությունը առավել ցածր է կապված վիրաբուժական և անեսթեզիոլոգիական հնարավոր բարդությունների զարգացման հետ:
AXIOM DRX9000C™ ՏՐԱԿՑԻՈՆ ՍԵՂԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
- Միջողային սկավառակի ճողվածքների, ճողվածքի ռեցիդիվների և արտափքումների բուժման ժամանակ
- Ռադիկուլիտի, Սպոնդիլյոզի,Արթրիտների և արթրոզների դեպքում
- պարանոցի, կրծքավանդակի և գոտկատեղի շրջանում ցավերի դեպքում
- ֆիզիկական ակտիվության ժամանակ վաղ հոգնածություն և դիսկոմֆորտի դեպքում
- ողնաշարային վիրահատություններից հետո վերականգնողական բուժման ժամանակ
- Լարվածության գլխացավերի, ծոծրակային նյարդերի նեյրոպաթիաների, վերտեբրոբազիլյար սինդրոմի դեպքում
- Վերին և ստորին վերջույթների շարժունակության և զգացողության խանգարումների դեպքում
- Ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածի ռադիկուլոպաթիաների դեպքում
- ՈՒսագոտու պերիարթրոզների, դաստակի շրջանի ցավերի և շարժունակության խանգարումների, թորակալգիաների, ներվարմատիկային սիդրոմի բուժման դեպքում
- Գոտկային շրջանի ցավերի դեպքում պայմանավորված միջողային սկավառակների ճողվածքների կամ այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետ
- Ռադիկուլոպաթիաների, ռադիկուլո- և միելոիշեմիաների քրոնիկ դրսեևորումների դեպքում
- զստասրբանային հրդավորման ախտահարումների և կոգցիգոդինիայի դեպքում և այլն
Կամ՝
DRX9000C™ ՏՐԱԿՑԻՈՆ ՍԵՂԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
- Միջողային սկավառակի ճողվածքներ և արտափքումներ
- Միջողային սկավառակի ճողվածքի ռեցիդիվ
- Ռադիկուլիտ
- Սպոնդիլյոզ
- Ցավեր կրծքավանդակի շրջանում
- Մկանային և կապանային ցավեր (ֆիբրոմիալգիաներ)
- Վաղ հոգնածություն և դիսկոմֆորտ ֆիզիկական ակտիվության ժամանակ
- Շարժունակության սահմանափակում
- Արթրիտներ և արթրոզներ
- Վերականգնողական բուժում ողնաշարային վիրահատություններից հետո
- Լարվածության գլխացավեր
- Ծոծրակային նյարդերի նեյրոպաթիաներ
- Ցավեր պարանոցի շրջանում
- Վերտեբրոբազիլյար սինդրոմ
- Վերին վերջույթուի շարժունակության և զգացողության խանգարումներ, ցավեր
- Ողնաշարի պարանոցային հատվածի ռադիկուլոպաթիաներ պայմանավորված միջողային սկավառակների ճողվածքների կամ այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետ
- Ստրեյնբրեկերի համախտանիշ
- ՈՒսագոտու պերիարթրոզներ
- ՈԻլնար թունել սինդրոմ
- Կարպալ թունել սինդրոմը
- Դաստակի ցավեր և շարժունակության խանգարումներ
- Թորակալգիաներ (ցավեր միջթիակային շրջանում)
- Ներվարմատիկային սիդրոմ
- Ֆիքսող լիգամենտոզ (Ֆորեստիեյի համախտանիշը)
- Գոտկային շրջանի ցավեր պայմանավորված միջողային սկավառակների ճողվածքների կամ այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետ
- Ռադիկուլոպաթիաներ (ցավեր, զգացողության և շարժունակության խանգարումներ ստորին վերջույթներում)
- Ռադիկուլո- և միելոիշեմիաների քրոնիկ դրսեևորումներ (ստորին վերջույթներում զգացողության, շարժումների ինչպես նաև միզարձակության խանգարումներ)
- Ցավեր ոտքում և գոտկատեղում պայմանավորված զստասրբանային հրդավորման պաթոլոգիաների հետ
- Հենաշարժիչ համակարգի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ
- Կոգցիգոդինիա (ցավ պոչուկի շրջանում)