Զանգահարեք Հիմա

+374 91 52 28 82

Աշխատանքային օրեր

Երկ-Շաբաթ: 9:00 - 5:00 Կիր: փակ է

Տրակցիոն-դեկոմպրեսիոն թերապիա

Մի փոքր անդրադառնանք Axiom DRX 9000C տրակցիոն սեղանին: Նախ ասենք որ ողնաշարային խնդիրների բուժման տրակցիոն մեթոդը, այսինքն ձգման միջոցով բուժումը թրևս ամենահինն է և այն կիրառվել է բոլոր ժամանակներում, իհարկե ենթարկվելով զանազան նորարարական փոփոխությունների: Ներկայումս այն լայնորոն կիրառվում է ամբողջ աշխարհում: Գոյություն ունեն շատ տարբեր տրակցիոն սեղաններ՝ մեխանիկակն, էլեկտրոնանին, համակարգչային և այլն, սակայն այդ ստվար բազմության մեջ իր ուրույն տեղն է գրավում Axiom DRX 9000C մեքենան, որը նախագծվել և կառուցվել է ԱՄՆ առաջատար մասնագետների և NASA -ի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մեքենայի աշխատանքի արդյունավետությունը կայանում է նրանում, որ շնորհիվ մանրակրկիտ կազմված աշխատանքային համակարգչային ծրագրի այն կարողանում է հնարավորինս փոքր տրակցիոն ուժի կիրառմամբ ստանալ առավելագույն տրակցիոն էֆեկտ, ընդ որում ազդելով ոչ թե ամբողջ ողնաշարի այլ կենկրետ նախանշված սեգմենտի վրա: Նշեմ, որ այս մեքենայի արդյունավետությունը հասնում է 86%-ի, ինչը ողնաշարային խնդիրների բուժման բնագավառում հանդիսանում է խիստ բարձր ցուցանիշ: Համեմատության համար ասեմ, որ վիրահատական բուժման արդյունավետությունը առավել ցածր է կապված վիրաբուժական և անեսթեզիոլոգիական հնարավոր բարդությունների զարգացման հետ:

AXIOM DRX9000C™ ՏՐԱԿՑԻՈՆ ՍԵՂԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

  • Միջողային սկավառակի ճողվածքների, ճողվածքի ռեցիդիվների և արտափքումների բուժման ժամանակ
  • Ռադիկուլիտի, Սպոնդիլյոզի,Արթրիտների և արթրոզների դեպքում
  • պարանոցի, կրծքավանդակի և գոտկատեղի շրջանում ցավերի դեպքում
  • ֆիզիկական ակտիվության ժամանակ վաղ հոգնածություն և դիսկոմֆորտի դեպքում
  • ողնաշարային վիրահատություններից հետո վերականգնողական բուժման ժամանակ
  • Լարվածության գլխացավերի, ծոծրակային նյարդերի նեյրոպաթիաների, վերտեբրոբազիլյար սինդրոմի դեպքում
  • Վերին և ստորին վերջույթների շարժունակության և զգացողության խանգարումների դեպքում
  • Ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածի ռադիկուլոպաթիաների դեպքում
  • ՈՒսագոտու պերիարթրոզների, դաստակի շրջանի ցավերի և շարժունակության խանգարումների, թորակալգիաների, ներվարմատիկային սիդրոմի բուժման դեպքում
  • Գոտկային շրջանի ցավերի դեպքում պայմանավորված միջողային սկավառակների ճողվածքների կամ այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետ
  • Ռադիկուլոպաթիաների, ռադիկուլո- և միելոիշեմիաների քրոնիկ դրսեևորումների դեպքում
  • զստասրբանային հրդավորման ախտահարումների և կոգցիգոդինիայի դեպքում և այլն

Կամ՝

DRX9000C™ ՏՐԱԿՑԻՈՆ ՍԵՂԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

  1. Միջողային սկավառակի ճողվածքներ և արտափքումներ
  2. Միջողային սկավառակի ճողվածքի ռեցիդիվ
  3. Ռադիկուլիտ
  4. Սպոնդիլյոզ
  5. Ցավեր կրծքավանդակի շրջանում
  6. Մկանային և կապանային ցավեր (ֆիբրոմիալգիաներ)
  7. Վաղ հոգնածություն և դիսկոմֆորտ ֆիզիկական ակտիվության ժամանակ
  8. Շարժունակության սահմանափակում
  9. Արթրիտներ և արթրոզներ
  10. Վերականգնողական բուժում ողնաշարային վիրահատություններից հետո
  11. Լարվածության գլխացավեր
  12. Ծոծրակային նյարդերի նեյրոպաթիաներ
  13. Ցավեր պարանոցի շրջանում
  14. Վերտեբրոբազիլյար սինդրոմ
  15. Վերին վերջույթուի շարժունակության և զգացողության խանգարումներ, ցավեր
  16. Ողնաշարի պարանոցային հատվածի ռադիկուլոպաթիաներ պայմանավորված միջողային սկավառակների ճողվածքների կամ այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետ
  17.  Ստրեյնբրեկերի համախտանիշ
  18. ՈՒսագոտու պերիարթրոզներ
  19. ՈԻլնար թունել սինդրոմ
  20. Կարպալ թունել սինդրոմը
  21. Դաստակի ցավեր և շարժունակության խանգարումներ
  22. Թորակալգիաներ (ցավեր միջթիակային շրջանում)
  23. Ներվարմատիկային սիդրոմ
  24. Ֆիքսող լիգամենտոզ (Ֆորեստիեյի համախտանիշը)
  25. Գոտկային շրջանի ցավեր պայմանավորված միջողային սկավառակների ճողվածքների կամ այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետ
  26. Ռադիկուլոպաթիաներ (ցավեր, զգացողության և շարժունակության խանգարումներ ստորին վերջույթներում)
  27. Ռադիկուլո- և միելոիշեմիաների քրոնիկ դրսեևորումներ (ստորին վերջույթներում զգացողության, շարժումների ինչպես նաև միզարձակության խանգարումներ)
  28. Ցավեր ոտքում և գոտկատեղում պայմանավորված զստասրբանային հրդավորման պաթոլոգիաների հետ
  29. Հենաշարժիչ համակարգի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ
  30. Կոգցիգոդինիա (ցավ պոչուկի շրջանում)