Զանգահարեք Հիմա

+374 91 52 28 82

Աշխատանքային օրեր

Երկ-Շաբաթ: 9:00 - 5:00 Կիր: փակ է

Ֆիզիոթերապիա

Ապարատային ֆիզիոթերապիան դա օրգնաիզմի վրա տարատեսակ հաճախականությամբ, ինտենսիվությամբ և ալիքի հզորությամբ էլեկտրական, մագնիսական, ձայնային կամ այլ ալիքների ազդեցությունն է: Ինչի արդյունքում տեղային հյուսվածքների ջերմաստիճանը բարձրանում է 3-5 աստիճանով, բջջային մակարդակով ակտիվանում է արյան և լիմֆայի միկրոշրջանառությունը: Ֆիզիոթերապիայի առավելութունը կայանում է նրանում, որ այն թուլ է տալիս ազդել անմիջապես ախտաբանական օջախի վրա, առանց ալերգիկ կամ այլ կողմնակի ռեակցիաների: Նրկայումս մեդոթը կիրառվում է բժշկության բոլոր բնագավառներում, առավելապես վնասվածքաբանությունում, նևրոլոգիայում, գինեկոլոգիայում, օտոլարինգոլոգիայում և այլն:

«Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական կլինիկայում թերապևտիկ վերականգնման, հենաշարժիչ համակարգի գործառույթների վերականգնման և փափուկ հյուսվածքների ու մաշկածածկույթի բաղադրատարրերի լավացման բնագավառում կիրառվում է մուլտիֆուկցիոնալ BTL-5816SLMCombi ապարատը, որը ունի համալիր թերապիայի հնարավորություն, այսինքն թուլ է տալիս մեկ փաթեթային միավորում ստանալ մինչև 4 տեսակի թերապիա՝ էլեկտրաթերապիա, ուլտրաձայնային, լազերային թերապիա և մագնիսաթերապիա:

Համալիր թերապիան՝ ֆիզիոթերապևտիկ գործոնների միաժամանակյա կիրառումը, միջամտության արդյունավետությունը բարձրանում է ավելի քան 30%-ով՝ յուրաքանչյուր գործոնի հաջորդական ազդեցության հետ համեմատած:

Կլինիկայում առկա է ֆիզիոթերապևտիկ մեթոդի ընտրության խիստ անհատական մոտեցում հաշվի առնելով բոլոր բժշկական ցուցումները և հնարավոր հակացուցումները: