Զանգահարեք Հիմա

+374 91 52 28 82

Աշխատանքային օրեր

Երկ-Շաբաթ: 9:00 - 5:00 Կիր: փակ է

Ռեֆլեքսոթերապիա

Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ ավելի քիչ հայտնի անվանումներ՝ ասեղնաբուժություն կամ Չժեն-Ցզյու թերապիա:

Ակուպունկտուրան կամ Չժեն-Ցզյու թերապիան (թարգմանվում է նաև ասեղ-այրում թերապիա) – արևելյան բժշկության հիմքն է: Ակուպունկտուրայի պատմությունը սկսվում է դեռ նախագրային Չինաստանից: Այս համակարգի տեսական հիմքը Ցի կենսական էներգիայի հոսք ասեղնաբուժություն կամ Չժեն-Ցզյու թերապիա ի կառավարումն է: Ակուպունկտուրայի մասին առաջին գրավոր հիշատակումները գտնվել են դեռ մ.թ.ա. III դարում թվագրվող հնագույն տեքստերում:

Մինչ օրս ասեղնաբուժությամբ և այրման միջոցով (հատուկ բույսերից պատրաստված սիգառներով) բուժումը (չժեն-ցզյու թերապիա) Չինաստանում բուժման ամենատարածված մեթոդներն են: Գոյություն չունի հնագույն ժողովրդական բժշկության նույնքան տարածված մեթոդ, որքան այս երկուսը, որոնք հիմնականում տարբերվում են օգտագործվող գործիքներով:

Ասեղնաբուժության համար օգտագործվող կետերի (կենսական ակտիվ կետեր) քանակը շուրջ 664-ն է, որոնցից 150-ը հիմնական կետերն են: Բոլոր կետերն ունեն ճշգրիտ տեղագրական դիրքեր և որոշակի թերապևտիկ նշանակություն:

Հիվանդության առաջացմանը, օրգանիզմում դրա տարածմանը և ախտանիշների ձևով դրան հետևել կարելի է պուլսային ախտորոշման միջոցով, որը ակուպունկտուրայի անբաժանելի մասն է: Ակուպունկտուրային պուլսային ախտորոշումը կարևոր է, առաջին հերթին, այն պատճառով, որ բժիշկը հասկանա, թե օրգանիզմի էնեգոմատակարարումն ինչ վիճակում է և ըստ դրա էլ` ցուցաբերի ամբողջ օրգանիզմի բուժման անհատական մոտեցում:

Ակուպունկտուրայի ցուցումներ

  • Ալերգիկ վիճակ, բրոնխային ասթմա և ասթմատիկ բրոնխիտ, մաշկային ալերգիկ երևույթներ:
  • Նյարդաբանական հիվանդությունների մեծ շրջանակ՝ մասնակի կաթված, կաթված, դիմային ու եռօրյակ նյարդերի բորբոքում, օստեխոնդրոզի դեպքում ռադիկուլյար համախտանիշ, ուղեղի կաթված և այլն:
  • Քրոնիկ սթրես, հոգնածություն, իմունիտետի անկում:
  • Ստամոքսի խոցային հիվանդության և տասներկումատնյա աղիքի բուժում, լեղուղիների դիսկինեզիա, ենթաստամոքսային գեղձի և բարակ ու հաստ աղիների բորբոքում:
  • Գինեկոլոգիական, էնդոկրին և մաշկաբանական հիվանդություններ:

Ակուպունկտուրայի (ասեղնաբուժության) տեսակները

Ասեղնաբուժությունը (ակուպունկտուրան) լինում է պարզապես ակուպունկտուրա (դասական) և միկրոակուպունկտուրա (միկրոասեղնաբուժություն), էլեկտրոակուպունկտուրա, աուրիկուլյար ակուպունկտուրա (ազդեցություն ականջախեցու կետերի վրա), Սու-Ջոկ թերապիան, որը ձեռքի ափերի ու ոտնաթաթերի համապատասխան կետերի միջոցով զանազան հիվանդությունների բուժման մեթոդ է, կրանիոպունկտուրա (ազդեցություն սկալպի (գլխի) կետերի վրա), մագնիսապունկտուրա (մագնիսական դաշտի ազդեցություն) և այլն:

Դասական ակուպունկտուրա

Դասական ակուպունկտուրան իրենից ներկայացնում է 0,15- 0,45 շրջանագծով ասեղի ներգործություն կենսաբանական ակտիվ կետերի վրա: Կետի մեջ մուտք գործելով՝ ասեղը կոնտակտի մեջ է մտնում մերիդիանի (“ցի” էներգիայի ուղի) հետ, որտեղ հոսում է “ցի” էներգիան: Սա ուղեկցվում է հիվանդագին թեթև ցավերով, ծանրության կամ ձգողականության զգացումով: Ինչպես նաև հիվանդը կարող է ունենալ սառնության, ջերմության, քորի կամ էլեկտրական հոսանքի թույլ հարվածի զգացողություն: Ասեղաբուժության արդյունքը կախված է ակուպունկտուրային կետերի ճշգրիտ դիրքից (ասեղի ճիշտ տեղադրումը, թերապևտի փորձն ու պրոֆեսիոնալիզմը):

Միկրոասեղնաբուժություն

Ի տարբերություն հասարակ ակուպունկտուրայի՝ միկրոասեղնաբուժությունը նախատեսված է կետերի վրա երկարատև ազդեցության համար: Ասեղների երկարատև ազդեցությունն արագացնում և ուժեղացնում է ասեղնաբուժության ազդեցությունը: Սովորաբար միկրոասեղները մտցվում են դասական ակուպունկտուրայի սեանսից հետո 1—2 օրով` մինչև հաջորդ սեանսը: Այսպիսի հերթականությունը շարունակվում է ամբողջ կուրսի ընթացքում: Հիվանդի կողմից միկրոասեղների ներս սեղմումը գրգռում է կետն ու որոշակի հիվանդությունների դեպքում կանխում է նոպաներն ու ռեցիդիվները:

Էլեկտրոակուպունկտուրա

Այս մեթոդի դեպքում ակտիվ էլեկտրոդը կետի մեջ մտնող ակուպունկտուրային ասեղն է, որին միացվում է էլեկտրոստիմուլյատոր: Կախված ցուցումներից՝ օգտագործվում են էլեկտրոիմպուլսների տարբեր տեսակներ՝ բարձ հաճախականության իմպուլսներ նախատեսված անալգեզիայի(ցավազրկման), հանգստացնելու, մկանային ու անոթային սպազմը հանելու համար:Ցածր հաճախականության իմպուլսներ նախատեսված կաթվածների, վնասված մկաններ, հոդերի, ջլերի համար: Ոչ ռեգուլյար իմպուլսներ՝ ռևմատիզմի, դիմային մկանների կաթվածի դեպքում ցավային ախտանիշը հանելու համար: Ընդհատվող իմպուլսներ՝ կաթվածների դեպքում, սղոցանման իմպուլսներ՝ դիաֆրագմալ նյարդի ակտիվացման համար, օգտագործվում է շնչառական խանգարումներով հիվանդների վերակենդանացման և արյան շրջանառության կարգավորման, ինչպես նաև ` մերիդիանի էներգիայի շրջանառության համար: