Զանգահարեք Հիմա

+374 91 52 28 82

Աշխատանքային օրեր

Երկ-Շաբաթ: 9:00 - 5:00 Կիր: փակ է

Կինեզոթերապիա

Կինեզոթերապիան “Աքսիոմեդ” վնասվածքաբանական վերականգնողական կլինիկայի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Կինեսիզ՝ շարժում, թերապիա՝ բուժում, բուժում շարժման միջոցով: Կինեզոթերապիան դա ոսկրակապանային համակարգի կազդուրումն ու առողջացումն է շարժման, վարժությունների, մեխանոթերապիայի,  բուժական մերսման,  տրակցիոն (ձգման) մեթոդի, իսկ երեխաների դեպքում նաև շարժուն խաղերի կիրառման միջոցով:

Այն կիրառվում  է.

  • Ողնաշարի քրոնիկական հիվանդությունների ժամանակ (օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածքներ,  սպոնդիլոարթրոզ,  սպոնդիլոլիստեզ)
  • Խոշոր հոդերի(ծնկահոդ,  ուսահոդ, արմնկային հոդ) քրոնիկական հիվանդությունների ժամանակ (արթրոզներ, արթրիտներ)
  • Երեխաների ե մեծահասակների կեցվածքի շեղումների (սկոլիոզ, լորդոզ, կիֆոզ)
  • Հոդերի, մկանակապանային համակարգի հետվնասվածքային և հետվիրահատական շրջանում
  • Հղիության ընթացքում առաջացող ողնաշարային խնդիրներ
  • Սիրտանոթային  և  շնչառական  համակարգի  հիվանդությունների  ժամանակ
  • Հավելյալ քաշ և այլն

Կինեզոթերապիան ուղղված է մարմնի բնականոն շարժունակության վերականգնմանը: Ոսկրամկանային համակարգի տարբեր բնածին և ձեռք բերով շեղումներ, որոշ հիվանդություններ, վնասվածքներ և այլն կարող են բերել շարժունակության սահմանափակման, հիմք հանդիսանալով հենաշարժիչ (ոսկրամկանային) համակարգի տարատեսակ հիվանդությունների զարգացման: Այսինքն կինեզիոթերապևտը նպատակ է հետապնդում ստանալ առողջ և համաչափ մարմին, և որ ամենակարևորն է՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

Քանզի պետք է իմանալ, որ ֆիզիկական վարժությունը որքան կարող է օգտակար լինել, տասնապատիկ կարող է վնասել, եթե կատարվում է ոչ ճիշտ տևողությամբ, հաճախությամբ, քանակությամբ, սխալ անկյունների և ծանրությունների կիրառամամբ և այլն: Այստեղ է որ կարևորվում է կինեզոթերապևտի գիտելիքներն ու աշխատանքային փորձը, քանի որ յուրաքանչյուր խնդիր պահանջում է խիստ անհատական մոտեցում: