Կինեզոթերապիան “Աքսիոմեդ” վնասվածքաբանական վերականգնողական կլինիկայի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Կինեսիզ՝ շարժում, թերապիա՝ բուժում, բուժում շարժման միջոցով: Կինեզոթերապիան դա ոսկրակապանային համակարգի կազդուրումն ու առողջացումն է շարժման, վարժությունների, մեխանոթերապիայի, բուժական մերսման, տրակցիոն (ձգման) մեթոդի, իսկ երեխաների դեպքում նաև շարժուն խաղերի կիրառման միջոցով:
Այն կիրառվում է.
- Ողնաշարի քրոնիկական հիվանդությունների ժամանակ (օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածքներ, սպոնդիլոարթրոզ, սպոնդիլոլիստեզ)
- Խոշոր հոդերի(ծնկահոդ, ուսահոդ, արմնկային հոդ) քրոնիկական հիվանդությունների ժամանակ (արթրոզներ, արթրիտներ)
- Երեխաների ե մեծահասակների կեցվածքի շեղումների (սկոլիոզ, լորդոզ, կիֆոզ)
- Հոդերի, մկանակապանային համակարգի հետվնասվածքային և հետվիրահատական շրջանում
- Հղիության ընթացքում առաջացող ողնաշարային խնդիրներ
- Սիրտանոթային և շնչառական համակարգի հիվանդությունների ժամանակ
- Հավելյալ քաշ և այլն
Կինեզոթերապիան ուղղված է մարմնի բնականոն շարժունակության վերականգնմանը: Ոսկրամկանային համակարգի տարբեր բնածին և ձեռք բերով շեղումներ, որոշ հիվանդություններ, վնասվածքներ և այլն կարող են բերել շարժունակության սահմանափակման, հիմք հանդիսանալով հենաշարժիչ (ոսկրամկանային) համակարգի տարատեսակ հիվանդությունների զարգացման: Այսինքն կինեզիոթերապևտը նպատակ է հետապնդում ստանալ առողջ և համաչափ մարմին, և որ ամենակարևորն է՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:
Քանզի պետք է իմանալ, որ ֆիզիկական վարժությունը որքան կարող է օգտակար լինել, տասնապատիկ կարող է վնասել, եթե կատարվում է ոչ ճիշտ տևողությամբ, հաճախությամբ, քանակությամբ, սխալ անկյունների և ծանրությունների կիրառամամբ և այլն: Այստեղ է որ կարևորվում է կինեզոթերապևտի գիտելիքներն ու աշխատանքային փորձը, քանի որ յուրաքանչյուր խնդիր պահանջում է խիստ անհատական մոտեցում: