Զանգահարեք Հիմա

+374 91 52 28 82

Աշխատանքային օրեր

Երկ-Շաբաթ: 9:00 - 5:00 Կիր: փակ է

Բուժական մերսում

Բժիշկը պետք է փորձված լինի շատ հարցերում, միաժամանակ և՝ մերսումում:
Բժիշկ, փիլիսոփա Հիպոկրատ /մ.թ.ա. 460-377թթ../

Որպես բուժական միջոց մերսումը կիրառվել է վաղ անցյալում և զարգացել է ժողովրդական բժշկության մյուս տեսակներին զուգընթաց: Հատկանշական է, որ մարդը բնազդորեն անմիջապես սեղմում կամ շփում է վնասված, ցավոտ հատվածը: Թերևս բնազդական այդ ամոքումից են մեր նախնիները մտահանգել մերսման հետևողական կիրառմանը, իսկ հետագայում էլ գիտականորեն հիմնավորված կիրառմանը:

Մերսումը՝ դա գիտականորեն հիմնավորված, մեխանիկական չափավորված ազդեցություն է մարդու մարմնի վրա, որը բուժական և կանխարգելիչ նպատակով իրականացվում է մասնագետի ձեռքերի կամ էլ հատուկ սարքավորումների միջոցով:

Հետաքրքրական է մերսում բառի ծագումնաբանական տվյալները: Մասնագետների կարծիքով այն առաջացել է արաբերեն masch բառից /նրբորեն քսել, տրորել/: Ոմանք էլ համարում են, որ սկիզբ է առել հունարեն masso բառից /շփել, քերել, ձեռքերով սեղմել/: Այլոց կարծիքով այն առաջացել է լատիներեն massa բառից /կպչել մատներին/: Մերսումը զարգացել և կիրառվել է դեռևս մ.թ.ա. 12-րդ դարում՝ Հին Հունաստանում. Չինաստանում, Եգիպտոսում: Չինաստանում, ուր եղել են բժշկամարմնամարզական դպրոցներ, մերսման մասին հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2698թ-ին «Կոնգ-Ֆու» գրքում:

Այդ երկրում մերսումը այնքան է զարգացել, որ հետագայում ստեղծվել են բուժկանխարգելիչ կենտրոններ, ուր մերսման ու մարմնամարզության միջոցով բուժել են մի շարք հիվանդություններ ու վնասվածքներ: Հերոդիկոսը /մ.թ.ա. 484-425թթ./ առաջին հույն բժիշկներից էր, որ խորհուրդ էր տալիս մերսումը կիրառել որպես առողջարարական միջոց, այնուհետև այդ միտքը զարգացրել է նրա աշակերտ Հիպոկրատը /մ.թ.ա.460-377թթ./, որն էլ հետագայում մեծ ավանդ ունեցավ մերսման զարգացման գործընթացում:

Արդի ժամանակշրջանում մերսումը բաժանվում է բազմաթիվ ճյուղերի, բայց այնուհանդերձ դասակարգվում է հետևյալ հիմնական տեսակների՝ բուժական, հիգիենիկ, կոսմետիկ, մարզական: Սրանցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է տարատեսակների, որոնք կոչված են լուծելու ավելի կոնկրետ, մասնավոր խնդիրներ: